Բրազիլիայում թմրավաճառը փորձել է փախչել բանտից՝ ծպտվելով դստեր շորերով
Թմրավաճառների ելուզակախմբի պարագլուխը, որը բազմամյա բանտարկության պատիժ է կրում Ռիո դե Ժանեյրոյի բանտում, փորձել է փախչել՝ հագնելով իր 19-ամյա դստեր շորերը: Այդ մասին հայտնել է Globo պորտալը՝ վկայակոչելով պատժական հիմնարկությունների տեղական վարչությունը:
Ինչպես հաղորդվում է, 42-ամյա գանգստեր Կլաուվինո դա Սիլվան, որը դատապարտաված է 73 տարվա բանտարկության, օգոստոսի 3-ին փախուստի հանդուգն փորձ է ձեռնարկել, երբ ընդունել է այցելուների, որոնց թվում եղել է նրա դուստրը: Վերամարմնավորման համար դա Սիլվան օգտագործել է կեղծամ, լատեքսե դիմակ եւ կանացի թեթեւ կոֆտա՝ զարդարված վարդագույն փքաբլիթների նկարներով:
Պահապան ծառայությունը կարողացել է բռնել հանցագործին «Ժերիսինո» բանտից դուրս գալիս՝ կասկածելի նշաններ նկատելով նրա պահվածքում: Պորտալի կայքում զետեղված տեսակադրերում երեւում է, թե ինչպես է բռնվածը բառացիորեն մերկացվում խցիկի առաջ. նախ նա հանում է կեղծամը, այնուհետեւ դիմակը եւ վերջապես կոֆտան:
Ոստիկանությունը վարում է փախուստի փորձի հետաքննությունը: Ենթադրվում է, որ անհրաժեշտ աքսեսուարները բանտ է տարել դա Սիլվայի հղի այցելուհին, որին չեն խուզարկել պահպանության աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: