Բաժիններ՝

«Եթե չլինեի ֆուտբոլիստ, կդառնայի դերասան». Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչպես է որոշել տոնել իր գոլերը յուրահատուկ եղանակով և անցյալի որ խաղացողի հետ է ցանկանում խաղալ:

– Ձեր ո՞ր գոլն եք համարում լավագույնը ձեր կարիերայում:

– Սա դժվար է… Դժվար է առանձնացնել մեկը: Ես միշտ պատասխանում եմ այս հարցին ամենապարզ ձևով՝ վերջինը: Գիտեմ, որ այն ամենագեղեցիկը չէ: Բայց նպատակները միշտ կարևոր են, ուստի վերջինը:

– Եթե կարողանայիք վերադառնալ անցյալ և խաղալ մեկ ֆուտբոլիստի հետ, ո՞ւմ կընտրեիք:

– Սրանք չափազանց բարդ հարցեր են, ես դրան չէի պատրաստվել (ժպտում է.- հեղ.): Իմ գլխում այժմ շատ խաղացողներ կան, բայց ես կտամ իմ հայրենակցի անունը, որը մահացավ մի քանի տարի առաջ: Դա Էյսեբիոն է: Նա Պորտուգալիայի խորհրդանիշերից մեկն է: Ես կցանկանայի խաղալ նրա հետ, քանի որ, առաջին հերթին, նա պորտուգալացի է, և երկրորդ՝ նա անհավատալի անձնավորություն էր: Ես կցանկանայի նրա հետ խաղալ ազգային հավաքականում:

– Ինչպե՞ս որոշեցիք գոլերը նշել յուրահատուկ ձևերով:

– Մենք խաղում էինք ԱՄՆ-ում «Չելսիի» դեմ: Ես գոլ խփեցի, վազեցի, ցատկեցի և բղավեցի՝ Sii (Այո): Դա ինքնըստինքյան պատահեց: Անկեղծորեն: Դա բնական էր: Այդ պահից սկսեցի դա անել: Եվ ես զգացի երկրպագուների կողմից աջակցությունը: Նրանք տեսնում էին ինձ և բղավում՝ Կրիշտիանու, Sii: Ես մտածեցի` մարդիկ հիշում են ինձ այս միջոցով: Հետևաբար՝ ես սկսեցի դա անել միշտ:

-Եթե դու ֆուտբոլիստ չլինեիր, ի՞նչ կդառնայիր:

– Դերասան: Կամ գուցե մոդել: Չգիտեմ, բայց, ամենայն հավանականությամբ, դերասան: Ես չգիտեմ, թե արդյո՞ք տաղանդ ունեմ դրա համար, բայց ես միշտ ասում էի դրա մասին:

– Ո՞ր ֆիլմն ես դու սիրում ամենից շատ:

– Ես չունեմ սիրելի ֆիլմեր: Ինձ ավելի շատ դուր են գալիս փաստավավերագրական ֆիլմերը: Ես շատ եմ սիրում դրամա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս