Բաժիններ՝

Հովերբորդի ֆրանսիացի գյուտարարը մտադիր է թռչող ավտոմեքենա ներկայացնել

Ֆրանսիացի ինժեներ Ֆրանկի Զապատան, որն օգոստոսի 4-ին ռեակտիվ տախտակով կտրել-ացել է Լա Մանշը, պլանավորում է թռչող ավտոմոբիլի առաջին փորձնական նմուշը ներկայացնել մինչեւ 2019 թվականի վերջը: Այդ մասին գյուտարարն ինքը հայտնել է մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ինչ վերաբերում է թռչող ավտոմոբիլին, ապա մենք այն կավարտենք մինչեւ տարեվերջ»,- նշել է նա: Ինչպես նշել է Զապատան, նոր թռչող ապարատի համար շասին արդեն պատրաստ է: «Ավտոմոբիլի բազան արդեն թռչում է, բայց առայժ միայն չորս շարժիչ ունի: Տասը շարժիչով տարբերակը նույնպես շուտով կհայտնվի»,- պարզաբանել է նա: Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, Զապատայի ավտոմոբիլը կարող է զարգացնել 300 – 400 կիլոմետր/ժամ արագություն եւ հաղթահարել 120 կիլոմետր տարածություն: Ֆրանսիացին խոստովանել է, որ իր համար մի այլ երազանք է մնում «տախտակով սահել ամպերում»:

«Ես ցանկանում եմ թռչել 2000 մետր բարձրության վրա, ճախրել ամպերի վերեւում: Դա հաջորդ քայլն է»,- ասել է նա մամուլի ասուլիսում: Ավելի վաղ տեղեկացվել է, որ թռչող տախտակի գյուտարարին հաջողվել է Լա Մանշը կտրել-անցնել երկրորդ փորձից: Զապատան մեկնարկել է Ֆրանսիայի Սանգատ կոմունայի լողափից օգոստոսի 4-ին 8:15-ին (10:15-ին): Թռիչքի ժամանակ նա հաջողությամբ վայրէջք է կատարել նեղուցում հատուկ զետեղված հարթակին լրալցավորման համար: 35 կիլոմետր երկարությամբ երթուղին հաղթահարելու համար գյուտարարին պահանջվել է շուրջ 22 րոպե, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս