«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց Դիբալայի տրանսֆերից
![](https://168.am/wp-content/uploads/2019/08/paulodybala0108.jpg)
«Մանչեսթեր Յունայթեդն» այլևս հետաքրքրված չէ «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերով:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, մանկունյանցիների այդ որոշման պատճառ են հանդիսացել հետևյալ գործոնները. ֆուտբոլիստի՝ Թուրինից չհեռանալու ցանկությունը, արգենտինացու աշխատավարձի պահանջները և նրա գործակալներին մեծ գումարներ վճարելու պայմանը:
Նշվում է, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ցանկանում է իր թիմում տեսնել միայն այն ֆուտբոլիստներին, ովքեր լիովին հետաքրքրված կլինեն ակումբի նախագծով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալայի տրանսֆերը կարող է դառնալ հարձակվող Ռոմելու Լուկակուի «Յուվենթուս» տեղափոխության մի մասը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը