Բաժիններ՝

Հալեպում վերականգնել են մետաղի վերաձուլման գործարանը

Հալեպի Շեյխ Նաջար արդյունաբերական շրջանում աշխատանքն է վերսկսել մետաղի վերաձուլման խոշոր գործարանը: Այդ մասին լրագրողներին պատմել է ձեռնարկության տնօրեն Աբդել Քարիմ Քիլիսլին:

Նրա խոսքով՝ պատերազմից առաջ գործարանը հորատման սարքեր էր արտադրում նավթահորերի եւ ջրաբեր հորանցքերի համար եւ հայտնի էր Սիրիայի սահմաններից դուրս: Մարտական գործողությունների սկսվելուց հետո արտադրանքի թողարկումը ստիպված 1ին դադարեցնել, ձեռնարկությունն ավերված էր:

«Հարկ եղավ վերաշինել ամեն ինչ, նույնիսկ պատերը: Իհարկե, ոչ մի սարքավորում չէր մնացել: Մենք ձեռնամուխ եղանք վերանորոգման, ինքներս ենք պատրաստել ձուլավառարանը»,-ասել է ձեռնարկության տնօրենը:

Այժմ գործարանը թողարկում է ամսական 75-ից մինչեւ 100 տոննա մետաղ:

Արտադրանքն օգտագործվում է շինարարական ճյուղում՝ մետաղակոնստրուկցիաներ պատրաստելիս: Բոլոր աշխատողները նախկին փախստականներ են, որոնք տուն են վերաարձել պատերազմի ավարտից հետո: Արտադրության հիմնական խնդիրը հումքի անբավարարությունն է: Հալեպն ազատագրվել է 2016 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս