Օվերտոնի պատուհանը

«Օվերտոնի պատուհան»-ի տեսության ծագումը

Օվերտոնի պատուհանը (կամ քննարկման պատուհանը) տեսություն կամ կոնցեպցիա է, համաձայն որի նույնիսկ բարձր բարոյական նորմեր ունեցող հասարակության գիտակցության մեջ հնարավոր է ներարկել ցանկացած գաղափար։ Այդպիսի գաղափարների ընդունման սահմանները նկարագրվում են Օվերտոնի տեսության մեջ, որտեղ նշվում է հստակ քայլերի հաջորդականություն, որի միջոցով էլ այն իրականություն է դառնում։

Օվերտոնի պատուհանն իր անունը ստացել է ի պատիվ ամերիկացի սոցիոլոգ Ժոզեֆ Օվերտոնի, ով 1990-ականներին շրջանառության մեջ է դրել այդ գաղափարը։ Իրականում  Օվերտոնը նկարագրում է մի տեխնոլոգիա, որը գործել է մարդկության գոյության ամբողջ ընթացքում, ակայն հին ժամանկաներում այն հասկացվել է առավելապես բնազդաբար և ենթագիտակցորեն, իսկ տեխնոլոգիաների դարաշրջանում ձեռք է բերել կոնկրետ տեսք և մաթեմատիկական ճշգրտություն։

Օվերտոնի պատուհանը և դրա հնարավորությունները

Եկեք դիտարկենք Օվերտոնի  պատուհանի հնարավորությունները։ Այս տեսության միջոցով ցանկացած օրթոդոքս հասարակության գիտակցության մեջ հնարավոր է ներդնել ցանկացած գաղափար։ Գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով, որոնք մանրամասն շարադրված են հեղինակի կողմից։

Օրինակ՝ համասեռամոլությունը։ Եթե նույնիսկ այս երևույթը գոյություն ուներ նախորդ դարերում, ապա այն նվազագույնը համարվում էր ամոթալի բան։ Սակայն 20-րդ դարի երկրորդ կեսին և 21-րդ դարի սկզբին հասարակությունները հնարավորույթուն ունեցան կիրառության մեջ տեսնել, թե ինչպես է աշխատում Օվերտոնի պատուհանը։

Սկզբում ԶԼՄ-երում հայտնվեցին բազմաթիվ հրապարումներ այն մասին, որ եթե համասեռամոլությունը նույնիսկ որոշակի շեղում է, ապա դա ամեն դեպքում բնական երևույթ է։ Չէ՞ որ մենք չենք դատապարտում այն մարդկանց, որոնք չափից շատ բարձրահասակ են, քանի որ այն պայմանավորված է գենետիկայով։ Նույնը, ըստ լրագրողների, վերաբերվում է նաև համասեռամոլությանը։

Այնուհետև սկսեցին հայտնվել այսպես կոչված հետազոտություններ, որոնք ապացուցում էին այն փաստը, որ համասեռամոլությունը չնայած անսովոր, բայց բնական է մարդու համար։ Տարիներն անցնում էին, իսկ Օվերտոնի քննարկման պատուհանն անում էր իր գործը։ Հետագայում պարզ է դառնում, որ մշակույթի շատ նշանավոր ներկայացուցիչներ կողմնակից են միասեռ հարաբերություններին, որից հետո զանգվածային լրատվամիջոցներում քաղաքական գործիչները, շոու-բիզենսի աստղերը և այլ հայտնի մարդիկ խոստովանում են իրենց համասեռամոլ լինելը։

Վերջնարդյունքում, Օվերտոնի տեսությունն աշխատում է իր ամբողջ ճշգրտությամբ։ Այն, ինչը 50 տարի առաջ համարվում էր անհնար, այսօր դարձել է սովորական։ Կանացի զուգագուլպաներ և ներքնազգեստ հագած մորուքով տղամարդիկ  հեղեղել են ամբողջ լրատվական դաշտը։ Դու կարող ես հաղթել համաշխարհային խոշոր միջոցառման ժամանակ ոչ թե տաղանդի շնորհիվ, այլ այն պատճառով որ քո տեսքը համապատասխանում է Օվերտոնի պատուհանի կողմից իրագործած քայլերից մեկին։

Օվերտոնի պատուհանն աշխատում է բավական պարզ, քանի որ հասարակության ծրագրավորման տեխնոլոգիաները գոյություն են ունեցել միշտ։ Պատահական չէ, որ  միլիարդատերերի արքայատոհմի հիմնադիր Նաթան Ռոտշիլդն ասում էր. «Ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրապետում է ամբողջ աշխարհին»։ Աշխարհի ուժեղները միշտ թաքցրել են այս կամ այն արհեստական ստեղծված  իրադարձությունների իրական նշանակությունը։ Օրինակ ՝ ինչ-որ «կաղացող» երկրում  հայտնվում է մի բարեգործ, ով իր միլիարդներով իբրև նպաստում է բարեփոխումների իրականացմանը։ Սակայն դրա հետևանքով պետությունը դեֆոլտի առաջ է կանգնում և պետության ամբողջ ակտիվները հայտվում են այդ «բարեգործի» ձեռքերում։ Կարծո՞ւմ եք պատահականություն է։

Այսպիսով՝ քննարկման պատուհանը բաժանվում է վեց փուլի, որի ընթացքում հասարակական կարծիքը սահուն կերպով փոխվում է 180 աստիճանով։ Այս տեսության հիմնական էությունն այն է, որ այն աշխատում է աննկատ, նույնիսկ թվում է, թե բնականորեն, չնայած, որ այն արհեստականորեն ներդրված է։ Օգտագործելով Օվերտոնի պատուհանը՝ հնարավոր է օրինականացնել տառացիորեն ամեն ինչ։ Եկեք այժմ դիտարկենք այս տեսության կիրառելիության սկզբունքները դասական դարձած կանիբալիզմի (մարդակերության) օրինակի վրա։

Օվերտոնի պատուհան. Ինչպես օրինականցնել կանիբալիզմը

Պատկերացրեք, որ հեռուստատեսությամբ ինչ-որ հայտնի ծրագրի հաղորդավար հանկարծ սկսում է բնորոշել կանիբալիզմը որպես մարդուն բնորոշ բնական երևույթ։ Իհարկե սա անհավանական բան է։ Հասարակության արձագանքը կլինի այնքան բուռն, որ այդպիսի լրագրողին միանգամից կհեռացնեն աշխատանքից, նույնիսկ հնարավոր է քրեական գործ հարուցեն մարդու իրավունքների վերաբերյալ որևէ օրենքի խախտման մասով։ Բայց, եթե գործի դնել Օվերտոնի պատուհանը, ապա մարդակերության օրինականացումն այս տեխնոլոգիայի համար հերթական լուծելի խնդիրը կդառնա։ Եկեք տեսնենք ինչպես այն տեղի կունենա։

Առաջին փուլ

Անխոս, հասարակության աչքերում այն ի սկզբանե ընկալվում է որպես հրեշավոր մի բան, սակայն եթե զանգվածային լրատվամիջոցների միջոցով շարունակաբար այս թեմային անդրադարձ կատարվի, ապա մարդիկ ակամա կհամակերպվեն այս փաստի գոյության հետ։ Այս փուլում այն քննարկելի չէ և նախկին տաբուները դեռ գործում են։ Սակայն կանիբալիզմի մասին տեղեկացված են արդեն շատ թվով մարդիկ, որոնք կանիբալիզմը չեն ասոցացնում միայն նախնադարյան ժամանակների հետ, քանի որ թեման նորից արդիականացել է։

Երկրորդ փուլ

Այսպիսով՝ թեմայի քննարկման արգելքն արդեն անցյալում է, սակայն մարդակերության գաղափարը դեռևս կտրականապես մերժվում է բնակչության կողմից: Պարբերաբար տարբեր հաղորդումներով մենք լսում ենք կանիբալիզմի թեմայով ծայրահեղ ձախերի հայտարարությունները,  բայց դրանք ընկալվում են որպես արմատական սոցիոպատների հայտարարություններ: Այնուամենայնիվ, նրանք սկսում են ավելի հաճախ հայտնվել հեռուստաէկրաններին, և շուտով հանրությունն արդեն հետևում է, թե ինչպես են այդպիսի արմատական խմբեր հավաքվում: Նրանք կազմակերպում են գիտական ժողովներ, որտեղ փորձում են բացատրել մարդակերությունը  տրամաբանության տեսանկյունից՝ որպես հին ցեղերի բնական երեույթ: Տարբեր պատմական նախադեպեր են սկսում ի հայտ գալ. օրինակ՝ մայրը, ով իր երեխային սովից փրկելու համար կերակրում է սեփական արյամբ:

Այս փուլում Օվերտոնի պատուհանն իր ամենակարևոր մակարդակում է: Զուգահեռ սկսվում է օգտագործվել այլ տերմին՝ անտրոպոֆոգիա: Իմաստը նույնն է, բայց ավելի գիտական ​​է հնչում: Այս փուլում նման երեույթի օրինականացման համար դեռեւս շուտ է խոսել։ Այնուամենայնիվ որոշ իրավիճակների՝ սովի կամ բժշկական նպատակների համար գո՞ւցե անհրաժեշտ է թույլատրել այն։ Եթե դուք հասարակական գործիչ եք, ապա մամուլը պարբերաբար ձեզ հարցնում է, թե ինչպիսի վերաբերմունք ունեք այսպիսի  երևույթի նկատմամբ, ինչպիսին է կանիբալիզմը: Մարդկանց մտքում սկսվում է կուտակվել հասարակության ամենատարբեր ներկայացուցիչների կարծիքներ կանիբալիզմի մասին:

Երրորդ փուլ

Օվերտոնի տեսության երրորդ քայլն արդեն գաղափարը դարձնում է ընդունելի մարդկանց համար: Թեման երկար ժամանակ արդեն քննարկվել է, բոլորն էլ համակերպվել են դրա հետ։ Ավելի հաճախ կարելի է լսել այն մասին, որ սադրանքներ են արվել ընդդեմ անտրոպոֆիլների կամ այն մասին, որ չափավոր կանիբալիզմի շարժման կողմնակիցները պատրաստվում են հանրահավաք անցկացնել: Գիտնականները շարունակում են կեղծ պնդումներ անել, որ մեկ այլ մարդուն ուտելու ցանկությունը բնորոշ է մարդու բնությանը: Ավելին, պատմության տարբեր փուլերում կանիբալիզմն ինչ-ինչ ձևերով կիրառվել է, ուստի այդ երևույթը բնորոշ է մարդկանց և բավական նորմալ է: Իսկ հասարակության սթափ մտածող հատվածը վատ լույսի ներքո է ներկայացվում՝ որպես անհանդուրժողական և հետամնաց։

Չորրորդ փուլ

Չորրորդ փուլը հանգեցնում է գաղափարի ռացիոնալ ընկալմանը: Մեծ հաշվով, եթե չչարաշահվի, ապա որոշակիորեն ընդունելի է: Ժամանցային հեռուստաընկերությունները հանդես են գալիս մարդակերների հետ կապված զվարճալի պատմություններով: Մարդիկ սկսում են ծիծաղել դրա վրա որպես սովորական, բայց մի քիչ տարօրինակ երևույթի: Խնդիրը ձեռք է բերում բազմաթիվ ուղղություներ, բաժանվում է տեսակների: Հասարակության հեղինակավոր անհատները քննարկում են կանիբալիզմի անընդունելի, ընդունելի և  խելամիտ տարբերակները: Անթրոպոֆոգիայի օրինականացման գործընթացը սկսում է մտնել ակտիվ քննարկումների փուլ:

Հինգերորդ փուլ

Այս փուլում քննարման պատուհանը գրեթե հասնում է իր նպատակին: Զանգվածային գիտակցության մեջ սկսում է գերիշխել այն համոզմունքը, որ կանիբալիզմն առաջնային կարևորություն ունեցող հարցերից է հասարակության մեջ: Հանդուրժողականությունը ու գիտական հիմքը ոչ մի կասկած չի հարուցում այլևս: Առավել անկախ հասարակական գործիչները հանդես են գալիս չեզոք դիրքում. «Ես ինքս այդպիսին չեմ, և ինձ համար միևնույն է, թե ով ինչ է ուտում»։ ԶԼՄ-ները մեծ քանակությամբ հեռուստատեսային հաղորդումներ են թողարկում, որտեղ մարդու միս ուտելու գաղափարը «զարգացվում» է: Նկարահանվում են ֆիլմեր, որտեղ մարդակերությունը ֆիլմերի պարտադիր բաղադրիչն է: Խաղի մեջ է մտնում նաև վիճակագրությունը: Նորություններում դուք կարող եք պարբերաբար լսել, որ երկրի վրա բնակվող անթրոպոֆիլների քանակը անսպասելիորեն մեծ է: Ինտերնետում առաջարկվում են մի շարք թեստեր, ստուգելու կանիբալիզմի թաքնված հակումները: Հանկարծ պարզվում է, որ մեկ կամ մի քանի հայտնի դերասաններ կամ գրողներ ուղղակիորեն կապ ունեն անտրոպոֆագիայի հետ: Թեման վերջապես գալիս է համաշխարհային լրատվամիջոցների առաջին պլան՝ ինչպես մեր ժամանակներում համասեռամոլությունն է: Քաղաքական գործիչները ու գործարարները այս գաղափարը շրջանառության մեջ են դնում, այն օգտագործում են իրենց անձնական շահերի համար:

Վեցերորդ փուլ

Օվերտոնի պատուհանի վերջնական փուլը նոր օրենքների ընդունումն է, որոնք օրինական դաշտ են բերում մարդակերներին և ապահովում են իրենց գաղափարների ազատ տարածումը: Ընդհանուր խելագարության դեմ բարձրացված ցանկացած ձայն, որակվելու է որպես ազատության և մարդու իրավունքների խախտում:

Հաշվի առնելով ժամանակակից հասարակությունների անսահման հանդուրժողականությունը՝ մարդակարների պաշտպանությամբ կզբաղվեն տարբեր կազմակերպություններ։ Այս փոքրամասնության իրավունքների պաշտպանության հարցրերը դառնում են հրատապ։ Արդեն ոչ ոք, նույնիսկ հոգևորականները, ուժ չեն գտնում իրենց մեջ պայքարելու այդ խելագարության դեմ։

profil.am

Տեսանյութեր

Լրահոս