Սևան-Գետափ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Օգոստոսի 2-ին, ժամը 00:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի մոտ 19-րդ կմ-ին «Mercedes Benz C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Խ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտ 15 մ խորությամբ ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորն (Ք.Բ., ծնված 1980 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս