Բաժիններ՝

Ջեֆ Բեզոսը Amazon-ի բաժնետոմսերը վաճառել է 1,84 մլրդ դոլարով

Amazon.com Inc ինտերնետ-ռիթեյլերի ղեկավար եւ հիմնադիր Ջեֆ Բեզոսը վաճառել է իր ընկերության՝ 1,84 մլրդ դոլար ընդհանուր գումարի գրեթե 1 մլն բաժնետոմս: Այդ մասին ասված է այն փաստաթղթերում, որոնք ուղարկվել են Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովին (SEC): Forbes-ի տվյալներով՝ սա Բեզոսի համար Amazon-ի բաժնետոմսերի խոշորագույն վաճառքն է դոլարային համարժեքով:

Մեկ տարի առաջ Բեզոսը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը, նրա կարողությունը գերազանցել է 150 մլրդ դոլարը: Հունվար ամսին կնոջից բաժանվելուց հետո նրա կարողությունը կրճատվել է, բայց նա 117 մլրդ դոլար ցուցանիշով առաջվա պես առաջին հորիզոնականում է մնում աշխարհի միլիարդատերերի ցուցակում, որը կազմել է Bloomberg-ը:

Amazon-ի բաժնետոմսերն օգոստոսի 1-ին նախնական սակարկությունների ընթացքում թանկանում են 0,6 տոկոսով: Տարեսկզբից ընկերության կապիտալացումն աճել է 24 տոկոսով՝ հասնելով 923 մլրդ դոլարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս