ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԱԳ նախարարի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի արտաքն գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի դեմ: Այդ մասին հաղորդվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում: Թրամփի վարչակազմում նշել են, որ Զարիֆն է ղեկավարում իրանական քարոզչությունը եւ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ ապատեղեկատվությունը:
Նաեւ պետական պաշտոնյաները կարծում են, որ նախարարը կոծկում է սեփական ժողովրդի դեմ Իրանի իշխանությունների հանցագործությունները: ԱՄՆ-ի իշխանություններն այլեւս մտադիր չեն Զարիֆին դիտել որպես Իրանի օրինական ներկայացուցիչ:
Նրանք ցանկանում են բանակցություններ վարել երկրի այլ ներկայացուցիչների հետ: Նախարարն ինքը Twitter-ում գրել է, որ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող ազդել ո՛չ իր, ո՛չ իր ընտանիքի վրա: Նա ԱՄՆ-ին շնորհակալություն է, որ երկիրն իրեն «վիթխարի սպառնալիք» է համարում «իր շահերի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: