Բաժիններ՝

Դիբալայի գործակալը ժամանել է Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններին

«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալը ժամանել է Լոնդոն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

Ըստ աղբյուրի, եթե կողմերը կարողանան համաձայնեցնել խաղացողի անձնական պայմանագրի պայմանները, բանակցությունները կշարունակվեն: Ենթադրվում է, որ եթե Դիբալան տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», ապա թուրինյան ակումբը կստանա հարձակվող Ռոմելու Լուկակուին:

Միևնույն ժամանակ՝ «Յուվենթուսն» արգենտինացի խաղացողին գնահատում է 100 միլիոն եվրո, իսկ բելգիացու արժեքը մոտավորապես 85 միլիոն եվրո է, ինչի պատճառով իտալական ակումբը ցանկանում է հավելավճար ստանալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031