ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Շանհայում շարունակում են առևտրական բանակցությունները
Չինաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներն առեւտրական հարցերի շուրջը վերսկսված բանակցություններում հուլիսի 30-ի երեկոյան Շանհայում կարճատեւ գործնական ընթրիք են անցկացրել: Ինչպես հուլիսի 31-ին հայտնել է տեղական «Պենպայ» նորությունների պորտալը, առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հանդիպել են Չինաստանի պատվիրակությունը գլխավորող՝ ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեի հետ Fairmont Peace Hotel հյուրանոցում՝ Վայտան հռչակավոր առափնյակում։
Բանակցությունների հիմնական մասը, Reuters գործակալության հաղորդագրության համաձայն՝ սկսվել է հուլիսի 31-ին՝ Լյու Հեի հետ Ռոբերտ Լայթհայզերի եւ Սթիվեն Մնուչինի պաշտոնական ձեռքսեղմումից հետո: Հուլիսի 30-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վիրջինիայի նահանգ մեկնելուց առաջ Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողներին հայտարարել է, որ Չինաստանի հետ առեւտրական բանակացություններն «առաջ են շարժվում շատ լավ»: Ըստ որում Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը եւ Պեկինը կա՛մ «հիանալի գործարք» կկնքեն, կա՛մ էլ «համաձայնագիր չեն կնքի ընդհանրապես», հաղորդել է ՏԱՍՍ-ը: