Բաժիններ՝

Բաթումիի Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին վրաց ուղղափառ եկեղեցուն հանձնելու լուրը չեն մեկնաբանում Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդի հորդորով

Javakhkmedia.com-ը հայտնում է, որ XIX դարում Բաթումիում կառուցված Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցին հանձնվել է վրաց ուղղափառ եկեղեցուն:

Տեղեկությունը և եկեղեցին վրաց ուղղափառ եկեղեցուն հանձնելու պատճառը ճշտելու համար Tert.am-ը պարզաբանում խնդրեց Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդարանից:

Հարցին, թե երբ և ինչու է եկեղեցին հանձնվել վրաց ուղղափառ եկեղեցուն, առաջնորդարանից ճշտումներ անելուց հետո պատասխանեցին. «Չենք մեկնաբանում: Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանն ասաց, որ ոչ մի մեկնաբանություն ու ոչինչ ասել պետք չէ, չենք մեկնաբանում»:

Նշենք, որ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդն է:

Javakhkmedia.com-ը հայտնում է, որ Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալության կազմակերպմամբ և «Քարթու» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ սկսվել է ք․ Բաթումիի Կ․Գամսախուրդիայի փ․ N35-ում գտնվող Սուրբ Փրկիչ հայ կաթողիկե եկեղեցու (Սբ․ Թեոդորե Աջարեցու) վերանորոգման աշխատանքները (բյուջե- 700 000 լարի), որը իշխանությունները հանձնել են վրաց ուղղափառ եկեղեցուն։

Վերանորոգման նախագիծը Աջարիայի մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը ձեռք է բերել 2017 թվականին։ Տաճարը կառուցվել է XIX դարում։ Խորհրդային շրջանում այն վերածվեց մարզասրահի։ Ներկայումս այն հանձնվել և պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս