Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը կխորացվի համատեղ բնապահպանական ծրագրերով

Համատեղ բնապահպանական ծրագրերով կխորացվի Հայաստան-Ճապոնիա համագործակցությունը. Տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար` Արմեն Վարդանյանը:

Նա, մասնավորպես, գրել է, որ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և բնապահպանական այլ խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության հարցերն են քննարկել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան։

Դեսպանը ներկայացրել է Ճապոնիայի Բիվա (Biwa) լճում ժամանակին դիտարկված ծաղկման երևույթի հաղթահարման դեպքը և առաջարկել Հայաստանի հետ կիսվել խնդրի լուծման՝ ճապոնացի մասնագետների փորձով։

Շրջակա միջավայրի նախարարը անդրադարձել է նաև մոնիթորինգի համակարգի կատարելագործման, սնդիկի կիրառության նվազեցման, անտառների կառավարման և բնապահպանական մի շարք այլ հարցերի լուծմանն ուղղված երկու երկրների համագործակցությանը՝ կարևորելով ինչպես ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացումը, այնպես էլ նոր ծրագրերի մեկնարկը։

Դեսպան Ջուն Յամադան պատրաստակամություն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել շրջակա միջավայրի պահպանության հարցերում երկու երկրների համատեղ ծրագրերի իրականացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031