Բաժիններ՝

Լոնդոնում սկսվել է Դուբայի կառավարչի և փախուստի դիմած նրա կնոջ դատական գործը

Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի և փախուստի դիմած նրա կնոջ՝ Հայի բին Ալ-Հուսեյնի ապահարզանի գործով դատական լսումները սկսվել են: Այդ մասին հաղորդում է Telegraph-ը: Ավելի վաղ հաղորդվում էր՝ շեյխը բողոքարկել է, որպեսզի է հասնի ապահարզանի և երկու երեխաներին իր մոտ պահելու իրավունքին:

Լսումներն ընթանում են Լոնդոնի ընտանեկան գործերով բարձրագույն դատարանում: Թերթը տեղեկացնում է, որ թագուհին անձամբ է ժամանել լսումներին:

Ինչպես փոխանցում է «Ռոյթեր» գործակալությունը, թագուհին ևս ձգտում է հասնել երեխաներին իր մոտ պահելու իրավունքին: Բացի այդ, նա անգլիական դատարաններից մեկում հայտարարություն է տվել՝ պահանջելով ամուսնությունը ճանաչել բռնի և տրամադրել անվտանգություն՝ հնարավոր սպառնալիքներից և ոտնձգություններից պաշտպանվելու համար:

Բրիտանական Sun պարբերականը հաղորդել էր, որ շեյխի կինը փախել է Դուբայից 11-ամյա դստեր և 7-ամյա որդու հետ, իր հետ վերցնելով 31 մլն ֆունտ ստեռլինգ, որը կազմում է 39 մլն դոլար: Պարբերականը գրել էր, որ թագուհին սկզբից փախել է Գերմանիա, որտեղ թաքստոց է խնդրել և ապահարզանի փաստաթղթեր ներկայացրել, սակայն Գերմանիայի ԱԳՆ-ն դա չէր հաստատել: Որոշ տվյալներով, ԱՄԷ-ի վարչապետը դիմել է պաշտոնական Բեռլինին՝ պահանջելով վերադարձնել կնոջն ու երեխաներին, սակայն մերժում է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս