Արցախի նախագահը Համահայկական խաղերի կազմակերպմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման հետ կապված մի շարք միջոցառումների իրականացմանը:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, շրջվարչակազմերի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: