Բաժիններ՝

ՊԵԿ-ը գրությամբ դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը մասամբ վերացնելու և այն վաճառելու խնդրանքով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մարտիրոս  Մնացականյանի նախագահությամբ,  շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նիստի ժամանակ դատավորն անդրադարձավ ՊԵԿ-ի իրավաբանական վարչությունից ուղարկած գրությանը, ըստ որի՝ դատարանից ՊԵԿ-ը խնդրում է Մանվել Գրիգորյանի գույքի վրա դրված կալանքը մի մասով վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը գույքի  իրացում կատարի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ստացած գումարն ուղղի պետական բյուջե՝ որպես հարկային պարտավորությունների կատարում։

Ըստ գրության, խոսքն «Արա և Այծեմնիկ» Բաց բաժնետիրական ընկերության  մասին է, որի ողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից դրված է կալանք:
Անդրադառնալով ՊԵԿ-ի գրությանը, Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ այդ գրությունը նման խնդրանքով իրավաչափ չէ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս