Բաժիններ՝

Ուկրաինան Անկախության օրը կնշի նոր ձևաչափով

Օգոստոսի 24-ին Ուկրաինան Անկախության օրը կնշի նոր ձեւաչափով: Այդ մասին հուլիսի 30-ին անցկացված ճեպազրույցում հայտնել է երկրի նախագահի դիվանատան ղեկավար Անդրեյ Բոգդանը:

«Ուկրաինան Անկախության օրը նշելու է նոր ձեւաչափով: Ավանդական շքերթի փոխարեն կենտրոնական փողոցում կանցկացվի արժանապատվության երթ: Եվրոպական ոճի այդ միջոցառումը պետք է դնի այն անձանց մեծարման նոր ավանդույթի հիմքը, որոնցով Ուկրաինան հպարտանում է»,-ասել է Բոգդանը:

Պլանավորվում է, որ Կրեշչատիկով կանցնեն Ուկրաինայի զինված ուժերի տարբեր զորատեսակների ներկայացուցիչներ, վետերաններ, բժիշկներ, ուսուցիչներ, դիվանագետներ եւ մարզիկներ: Երթին կմասնակցեն նաեւ նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ պետության ղեկավարությունը:

«Այնուհետեւ պետության ղեկավարը կդիմի ժողուվրդին, հետո տեղի կունենա վիթխարի համերգ»,-եզրափակել է Բոգդանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս