Բաժիններ՝

Հազարավոր սիրիացիներ փախուստի են դիմել դեպի թուրքական սահման

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքըհայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ քաղաքում ընթացող բախումների հետևանքով հազարավոր սիրիացիներ նախորդ շաբաթվա վերջին փախուստի են դիմել դեպի Թուրքիայի սահման:

Այս մասին հայտնում է թուրքական «Յենի չաղ» լրատվամիջոցը:

Խոսնակը հայտնել է, որ իրենք անհանգստանում են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընթացող բախումների հետևանքով թիրախում հայտնված երեք միլիոն սիրիացիների անվտանգության համար:

Նա նաև նշել է, որ վերջին 4 ամսում բախումների հետևանքով սպանվել է հինգ հարյուր մարդ, վնասվել յոթ դպրոց և մեկ հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս