Բաժիններ՝

Թրամփը, Ռոուհանին և Զելենսկին պլանավորում են ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

114 պետությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ավելի քան կառավարությունների 80 ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) ամբիոնից ելույթ կունենան սեպտեմբերի 24-ից մինչեւ 30-ն անցկացվելիք բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճերի ընթացքում։

Այն երկրների թվում, որոնք ԳԱ-ի 74-րդ նստաշրջանում ներկայացված կլինեն իրենց ղեկավարներով, ծրագրում, մասնավորապես, նշված են ԱՄՆ-ը, Իրանը, Վենեսուելան, Ֆրանսիան, Ուկրաինան, Ղազախստանը, Լիբիան, Հարավային Կորեան եւ Իրաքը: Բանավեճերի սկսվելու նախաշեմին երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, Գլխավոր ասամբլեային ուղերձով կդիմի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Պետությունների ղեկավարներից ավանդաբար առաջինը ելույթ է ունենում Բրազիլիան:

Բրազիլիայի ղեկավարից անմիջապես հետո ամբիոն կբարձրանա ընդունող երկրի ղեկավարը՝ Դոնալդ Թրամփը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիվանատանը նշել են, որ ելույթների պլանը նախնական է: Մինչեւ ընդհանուր քաղաքական բանավեճերն սկսվելը դրանում կարող են փոփոխություններ մտցվել: Բացառված չէ, որ բարձր մակարդակի շաբաթվա ինտրիգներից մեկը կդառնա ԱՄՆ-ի նախագահի եւ Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիի հնարավոր հանդիպման հարցը երկու երկրների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ բանավեճերի նախաշեմին, սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ում տեղի կունենա նաեւ կլիմայի փոփոխության բնագավառի միջոցառումներին նվիրված գագաթնաժողով՝ աշխարհի ղեկավարների, կառավարությունների անդամների, ֆինանսական շրջանների, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Այդ նախաձեռնությունը միտված է Փարիզի համաձայնագրի իրականացման ջանքերի աջակցմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս