Բաժիններ՝

Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցում էլեկտրական ենթակայանն ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 29-ին, ժամը 21:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Դեմիրճյան փողոցում էլեկտրական ենթակայան է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, հրդեհը մեկուսացվել է ժամը 21:52-ին, մարվել` 22:05-ին: Այրվել է Դեմիրճյան փողոցի թիվ 23/88 էլեկտրական ենթակայանն ամբողջությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031