Բաժիններ՝

Ռուստամ Բադասյանն ու Իրանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելով՝ հայրենիք է վերադառնալու ջերմ ու վառ հիշողություններով:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված աշխատանքներին, «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի կիրարկմանը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցի հնարավորություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս