Բաժիններ՝

«Հեղափոխությունից հետո վերադարձա, որպեսզի վերականգնեմ իմ չորս ֆաբրիկաների գործունեությունը, բայց ավելի դաժան բաների արժանացա». Նախկին գործարար

ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած նախկին գործարար, Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը կրկին խնդիրներ ունի:

Նշենք, որ մի քանի տարի առաջ Արմենակ Խաչատրյանը գնել է Բաղրամյան թռչնաֆաբրիկան և ստանձնել մյուս երեքի կառավարումը (Գնդեվազում, Եղեգնուտում և Վարդենիսում)։ Շուկայում եղել է մրցունակ:

«Հեղափոխությունից հետո վերադարձա, որպեսզի վերականգնեմ իմ չորս ֆաբրիկաների գործունեությունը, բայց պարզվեց՝ ավելի դաժան բաների արժանացա: Ամբողջը վաճառվեց՝ թե՛ գույքը, թե՛ տնտեսությունները:

Վերջերս էլ, ավելի կոնկրետ՝ հուլիսի 24-ին, մի միջադեպ տեղի ունեցավ: Քննիչը Գնդեվազի ֆաբրիկայի հետ կապված կանչել էր՝ 2016-2017թթ. համար պատասխան տալու: Ակտը 10 միլիոն դրամ է: Այդ ֆաբրիկան երեք տարի ես չեմ կառավարել: Աշխատացրել են այլ մարդիկ:

Գիտեմ, որ իմ գործընկերոջ մոր վարորդի ազգականներն են աշխատացրել: Հիմա քննիչը կանչել է առերեսման, ու մարդիկ են, որոնցից մեկին երկրորդ անգամ էի տեսնում, մյուսին՝ երրորդ, վերջինին էլ երբեք չէի տեսել: Ներսում վիճաբանություն սկսվեց, որը շարունակվեց դրսում: Զանգեցի քննիչին ու ասացի, որ ներքև իջնի, որովհետև փաստաբանի մեքենան էլ էին կոտրել: Ինքը չեկավ, մոտեցան իրավապահները, արձանագրություն կազմեցին»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արմենակ Խաչատրյանը:

«Ասեմ՝ ընդհանրապես թռչնաբուծությամբ չեմ զբաղվելու, մարդիկ թող  հանգստանան: Կորցրածը կորցրած է: Ուզում եմ ասել, որ մարդիկ անպաշտպան են, ամեն ինչ գնում է դեպի վատը: Ընդհանուր իրավիճակը շատ տխուր է, համապատասխան կառույցները չեն աշխատում: Նայեք՝ ի՞նչ է կատարվում. ամենը գնացել է սնանկացման, ասում եմ՝ պարոն քննիչ, երբ որ ես գնացել եմ, այնտեղ հազարավոր գլուխ թռչուն է եղել,  բա որ ակտ եք գրել, դրանք ո՞ւր են, պատասխանում է, թե՝ սնանկի կառավարիչն ինձ փաստաթղթեր չի տվել:

Ասում եմ՝ լավ, այդ հավերը վաճառվել են, չէ՞, ինչ-որ մի ֆիրմայի՝ 100 միլիոնով, ո՞նց տույժ-տուգանք չի վճարվել, կամ Գնդեվազի փաստաթղթերը չունես, կորել են, չկա տվյալ, որ գոմերում հավ է եղել, հիմա ի՞նչ ես ուզում լսել ինձանից:  Իմ ունեցվածքից այնքան բան է  վաճառվել՝ տեխնիկաներ, մեքենաներ, սարքավորումներ, թռչունն էլ՝ իր հերթին»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս