Բաժիններ՝

Խոշոր վթար Եղեգնաձոր քաղաքի մոտ. կան տուժածներ

Հուլիսի 27-ին, ժամը 15:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ կմ-ին, բախվել են «VAZ 21014» (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1976թ.) և «VAZ 2107» (վարորդ՝ Պ.Ս., ծնված 1961թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ 21014» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ.Հ.-ը (ծնված 1988թ.) և Ա.Գ.-ը (ծնված 2007թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031