Բաժիններ՝

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության ժամկետները կրճատվել են

«Պատիվ ունեմ» ծրագրով երիտասարդներն այսուհետ զինվորական ծառայության կմեկնեն 2 տարի 3 ամիս ժամկետով՝ նախկին երեք տարվա փոխարեն:

«Այժմ զինակոչիկը դպրոցն ավարտելուց հետո ստանում է բարձրագույն կրթություն և զորակոչվում է զինծառայության 2 տարի 3 ամիս ժամկետով: Տղաները Պաշտպանության նախարարության հետ նախապես պայմանագիր են կնքում, համաձայն որի պարտավորվում են կրթություն ստանալուց հետո ծառայության մեկնել որպես սպա»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնակատար Արմեն Ավթանդիլյանը։

Նա հայտնել է նաև, որ պայմանագիր կնքած տղաների՝ բակալավրում սովորելու ուսման վարձը վճարում է Պաշտպանության նախարարությունը: Ավարտելուց և սպայական ծառայության անցնելուց հետո տղաները ստանում են սպայական աշխատավարձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031