Երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
Հուլիսի 26-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Շարուրի փողոցից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։
Նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Երիտասարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, և պահել է անձնական օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: