Գաբրիել Սարգսյանը Դանիայի մրցաշարի առաջատարներից մեկն է
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող
ելույթները Դանիայի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը մրցեց Դանիայից Հանսեն Բերգի հետ և հաղթանակով
ավարտեց պարտիան:
Այժմ հայ գրոսմայստերն ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակի երեք առաջատարներից է:
Դանիական Xtracon Օփեն խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում են 25 երկրի 368 շախմատիստ, այդ թվում՝ 25 գրոսմայստեր։