Մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել
Մոսկովյան օդանավակայաններում շաբաթ առավոտյան 13 չվերթ է չեղարկվել, 41-ը՝ հետաձգվել, հայտնում է ria.ru-ն՝ «Яндекс. Расписание» ծառայությանը հղումով: Երևանյան ժամանակով ժամը 08։51-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 6 չվերթ է հետաձգվել, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 22, չեղարկվել՝ 13 չվերթ, «Շերեմետևո»-ում 13 չվերթ է հետաձգվել:
Չվերթների չեղարկման ու հետաձգման պատճառների մասին տեղեկատվություն չի հաղորդվում: Ըստ օդերևութաբանների՝ Մոսկվայում այս օրը կարող է դառնալ հուլիս ամսվա ամենաշոգ օրերից մեկը: Սպասվում է 27-29 աստիճան տաքություն: