Վերաբացվել է Կաթողիկոսի եղբորորդու վերաբերյալ քրգործը. Կաթողիկոսին դարձնում են ավելի կառավարելի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «2018 թ․ փետրվարի 19-ին Էջմիածնում աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել՝ կաթողիկոսի եղբորորդու մասնակցությամբ։ Մամուլը գրեց, որ Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, իր թիմակիցների միջոցով փորձել է առեւանգել եւ ծեծի է ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։
Պատճառը եղել է 3 միլիոն դրամից ավելի գումարը, որը, ըստ մասնակիցների, յուրացվել է Մխիթարյանի կողմից՝ կաթողիկոսի եղբորորդուն պատկանող գազալցակայանից։ Մամուլի բարձրացրած աղմուկի արդյունքում քրեական գործ հարուցվեց՝ ՔՕ 322՝ ինքնիրավչություն հոդվածով, որը հետագայում կարճվեց։
Երեկ տեղեկացանք, որ իշխանությունները վերաբացել են այս գործը, եւ այժմ մեծ թափով քննություն է գնում, ու հայտնի չէ, թե ինչով կավարտվի այն։ Ակնհայտ է, որ այս քննությունը կաշկանդելու է Գարեգին Բ-ի գործողությունները եւ նրան դարձնելու է էլ ավելի կառավարելի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: