Բաժիններ՝

SpaceX լուսնային տիեզերանավն առաջին փորձնական թռիչքն է կատարել

Տիեզերանավը 20 մետր բարձրացել է օդում: Շուտով այն կբարձրանա 10 անգամ ավելի բարձր:

SpaceX-ի կողմից ստեղծված Starship տիեզերանավի նախատիպը, որը հայտնի է՝ որպես Starhopper, Տեխասում (ԱՄՆ) փորձարկվել է օդում: Փորձարկման տեսանյութը Twitter-ում տեղադրվել է ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկի կողմից:

Գործարարը նշել է, որ փորձարկումը հաջող էր:

NASASpaceFlight.com-ի տվյալներով, Starship-ի նախատիպը բարձրացել է մոտ 20 մետր, այնուհետև շարժվել է մի քանի մետր դեպի աջ: Ամերիկյան հրատարակությունը գրում է, որ Մասկը ծրագրում է մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում մեկ այլ փորձարկում կատարել՝ բարձրացնելով նախատիպը 200 մետր:

Ավելի վաղ Starhopper-ի փորձարկումներն ուղեկցվել էին հրդեհներով. սկզբում հրդեհ էր առաջացել տիեզերանավի վրա, այնուհետև հրդեհվել էր նաև շարժիչը:

2018 թվականի նոյեմբերին Մասկը հայտարարել է, որ Falcon 9 հրթիռը երկրորդ փուլում նախատեսվում է վերափոխել BFR (Big Falcon Rocket) փոքր տարբերակով:

Սիրարփի Աղաբաբյան

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս