Մենեզեսը կշարունակի մարզել Բրազիլիայի հավաքականը
Չնայած Օլիմպիական խաղերի եզրափակիչում Մեքսիկայից կրած պարտությունից հետո հանրության ճնշմանը՝ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է Մանո Մենեզեսին թողնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, ինչպես հայտարարել է կոնֆեդերացիայի նախագահ Ժոզե Մարիա Մարինը: Այս մասին հայտնում է O Globo-ն:
«Հաղթանակի օրերին բոլորը միասնական են, նույնը պետք է տեղի ունենա անհաջողությունների ժամանակ», – նշել է Մարինը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը