Բաժիններ՝

«Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը կեղծ հաշվետվությունների միջոցով յուրացրել է շուրջ 2․640․000 դրամ

Ոստիկանությունը շարունակում է պայքարը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ։ Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենը, 2011-2018 թվականների ընթացքում ՀՀ Առողջապահության նախարարության հետ ամեն տարի կնքել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման պայմանագրեր։

Որպես սանիտար և բուժքույր աշխատելու համար տնօրենն աշխատանքային պայմանագրեր է կնքել երկու կնոջ հետ, որպես էլեկտրիկ՝ համատեղության կարգով նաև բանվոր, դռնապահ և վարորդ է աշխատանքի ընդունել նաև մի տղամարդու։ Տարբեր ամիսների կանայք բացակայել են Հայաստանից, իսկ տղամարդը որպես վարորդ, դռնապահ ու բանվոր չի աշխատել։

Տնօրենը համապատասխան տեղեկագրերում նրանց հաճախելիության վերաբերյալ կեղծ տվյալներ է նշել, կազմել կեղծ հաշվետվություններ, դրանք ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարություն ու ֆինանսավորում ստացել։ Արդյունքում՝ խաբեությամբ հափշտակվել է շուրջ 2․640․000 դրամ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս