«Վաղը ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի». Գագիկ Սուրենյան
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հուլիսի 26-ից կնվազի: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Վաղը ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազում է։ Մեծ բան չէ, բայց դե սրտահովանք է»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին, 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: