Կասկածյալը, ըստ նախնական տվյալների, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու համար մտել է ներս…
Հուլիսի 21-ին ոստիկանության Էրեբունի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկում նույն պահին գողություն է կատարվում:
Անմիջապես Դավիթ Բեկի փողոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը փողոցի տներից մեկում, գողության պահին, հայտնաբերեց 49-ամյա մի տղամարդու:
Նա բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն:
Բաժնում պարզվեց, որ կասկածյալը, ըստ նախնական տվյալների, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, գողություն կատարելու համար մտել է ներս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել՝ բռնվել է:
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: