Շիրակը երկարաձգել է պայմանագիրը Արթուր Հարությունյանի հետ
Այսօր «Շիրակը» 2 տարով երկարաձգել է պայմանագիրը թիմի դարպասապահ Արթուր Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հարությունյանի հետ նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2013թ. մայիս, իսկ նորն ուժի մեջ է մինչեւ 2015թ. հունիսի 1-ը:
Նշենք, որ Արթուր Հարությունյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, որն օգոստոսի 13-ից Ավանի ֆուտբոլի ակադեմիայում սկսում է նախապատրաստվել օգոստոսի 15-ին Բելառուսի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:
Լուսանկարը` «Շիրակի» պաշտոնական կայքի
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը