Բաժիններ՝

Հնդկաստանում 11 մարդ է մահացել կայծակի հարվածներից

Մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել կայծակի հարավածներից տեղատարափ անձրեւների ժամանակ, որոնք շարունակվում են Հնդկաստանի հյուսիսի Բիհարի նահանգում: Հուլիսի 23-ին այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:

«Կայծակի հարվածներից 11 մարդ է մահացել Բիհարի տարբեր շրջաններում: Եվս11-ը վնասվածքներ է ստացել, տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ»,- հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: Նահանգի ղեկավարությունը դրամական փոխհատուցումներ է նշանակել զոհերի ընտանիքներին: Աղետի վայրում շարունակվում է որոնողական-փրկարարական գործողությունը:

Ավելի վաղ հաղորդվել է հեղեղումների պատճառով Բիհարի նահանգում 102 զոհվածների մասին: Հունիսի վերջին մուսոն է եկել Հարավային Ասիա, որը դարձել է ամենասաստիկներից մեկը վերջին տասը տարվա ընթացքում: Տեղատարափ անձրեւներն առաջացրել են խնդիրներ՝ կապված տրանսպորտային հաղորդակցության, շենքերի փլուզման եւ բազմաթիվ դժբախտ աատահարների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս