Բաժիններ՝

Դեսպան Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հորդանանի ԱԳՆ-ում

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը` Դամասկոս) hուլիսի 22-ին հավատարմագրերի պատճենը հանձնեց  ՀՀԹ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Զեյդ ալ-Լոզիին (Zaid al-Louzi): Ողջունելով դեսպանին` Զեյդ ալ-Լոզին շնորհավորեց նրան կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ: Նա հավելեց, որ Հորդանանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները` հաշվի առնելով նաև Հորդանանի հայկական համայնքը, որը հանդիսանում է հորդանանյան հասարակության կարևոր բաղադրիչը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Գևորգյանը վստահեցրեց, որ կգործադրի հնարավոր ջանքերը` երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս