Բաժիններ՝

Պակիստանում չեն բացառել միջուկային զենքից հրաժարումն ի պատասխան Հնդկաստանի համանման քայլի

Պակիստանը պատրաստ է քննարկելու միջուկային զենքից հրաժարումը, եթե Հնդկաստանը դիմի նույնպիսի քայլի: Հուլիսի 23-ին այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այո՛, միջուկային պատերազմը տարբերակ չէ,- ասել է Խանը՝ պատասխանելով միջուկային զենքից հրաժարվելու՝ Իսլամաբադի պատրաստակամության մասին հարցին՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից համանման քայլերի:- Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ նման բախումը կհանգեցնի մեր ինքնաոչնչացման»:

Խանը նաեւ հիշեցրել է, որ ինքը դիմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն աջակցելու, ինչպես նաեւ Քաշմիրի հարցի լուծմանն օգնելու խնդրանքով: «Քաշմիրը միակ պատճառն է, որի հետեւանքով վերջին 70 տարում մենք չենք կարողացել ապրել որպես քաղաքակիրթ հաեւաններ»,- ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս