Բաժիններ՝

Պետական գնումների բողոքի քննությանը ՄԻՊ-ն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, գործարար կազմակերպության բողոքի հիման վրա, առաջին անգամ պետական գնումների բողոքի քննությանը ներգրավվել է որպես կողմ: Համաձայն չլինելով արդյունքներին, դիմել էր պետական գնումների  բողոքները քննող անձին, միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանի աշխատակազմին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։

Այս նախադեպը կարևոր է հատկապես գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:  Գործարարների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է:

Այս տեսանկյունից  պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է գնումների կազմակերպման գործընթացում պետական մարմինների կողմից որոշակիության և հստակության սկզբունքների պահպանման կարևորությունը, որը հնարավորություն կընձեռի գործարարներին արդյունավետ իրացնել իրենց իրավունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս