Բաժիններ՝

Վենեսուելայում ուժեղացրել են անվտանգության միջոցները հոսանքի զանգվածային անջատումների պատճառով

Վենեսուելայի իշխանությունները լրացուցիչ ուժեր են ներգրավել երկրի էներգամատակարարման համակարգում խոշոր խափանման պատճառով: Այդ մասին ասված է կառավարության հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին իր Twitter-ում հրապարակել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Բացի դրանից, հանրապետության իշխանությունները ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ ջրամատակարարման հարցում եւ տրասպորտի եւ բժշկական հիմնարկությունների աշխատանքում ընդհատումների կանխման համար: Հուլիսի 22-ի երեկոյան էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել Կարակասի մի շարք շրջաններում եւ Վենեսուելայի բոլոր 23 նահանգներում:
Ինչպես հայտնել է Բոլիվարյան Հանրապետության էլեկտրաէներգետիկայի նախարար Ֆրեդի Բրիտոն, իշխանություններն սկսել են էլեկտրաէներգիայի մատուցման համակարգի վերամիացումն էլեկտրամատակարարման վերականգնման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս