Բաժիններ՝

Փարիզում հափշտակել են արքայազն Սավոյացու թանկարժեք իրերը. Parisien

Կողոպտիչներն իտալացի արքայազն Մանուել Ֆիլիբերտ Սավոյացուց հափշտակել են մեծ քանակությամբ ոսկերչական իրեր: Այդ մասին հաղորդել է Le Parisien թերթը:

Հրատարակության տվյալներով՝ բնակարանի կողոպտման պահին, որը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, արքայզնը եւ նրա տիկինը՝ ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդ Կուրոն, այնտեղ չեն եղել: Գողերը, դատելով ըստ ամենայնի, լավ իրազեկված են եղել թանկարժեք իրերի վերաբերյալ, որոնք ուներ ամուսնական զույգը: Ինչպես թերթին հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը, «նրանք վերցրել են ամենաթալկարժեք ոսկեղենը»: Հափշտակվածի մոտավոր արժեքը 500 հազար երվո է:

Հետաքննությունը վարում է Փարիզի բանդիտիզսմի դեմ պայքարի բրիգադը:
Արքայազն Էմանունել Ֆիլիբերտ Սավոյացին գահատոհմի ներկայիս գլուխ Վիկտոր Էմանուել Սավոյացու միակ ժառանգն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս