Բաժիններ՝

Թրամփը Սենատում դեմոկրատների առաջնորդի հետ կքննարկի միգրանտների հետ կապված իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 21-ին հայտարարել է, որ ինքը միադիր է հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերի (Նյու Յորքի նահանգ) հետ Մեքսիկայի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրադրության առիթով:

«Սենատոր Շումերը եւ որոշ այլ դեմոկրատ սենատորներ վերջապես այցելել են հարավային սահման: Դա հիանալի է: (…) Նա ասել է, որ ցանկանում է հանդիպել: Ես հանդիպում կնշանակեմ հնարավորինս շուտ»,- գրել է Թրամփը Twitter-ի՝ իր էջում:

Հունիսի վերջին Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգների իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները շուտով կսկսեն արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների: Մի քանի օր անց նա հայտարարել է, որ ստուգայցերի անցկացումը հետաձգվում է, քանի որ կառավարող Հանրապետական կուսակցությունը հուսով է դեմոկրատների հետ կնքելու փոխզիջումային համաձայնագիր, որկ կոչված լինի ապահովելու անօրինական միգրացիայի եւ սահմանին վերահսկողության խստացման խնդրի լուծումը:

Հուլիսի կեսերին ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում սկսվել են անօրինական միգրանտների ձերբակալումներ՝ նրանց հետագա արտաքսման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս