«Ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից և մտերիմներից». Թուրքմենստանի նախագահին «հուղարկավորած» քաղաքագետը ներողություն է խնդրել
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին հայտնած քաղաքագետը ներողություն է խնդրել՝ նման ինֆորմացիա տարածելու համար: Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում:
Եվրասիական խնդիրների մոնիթորինգի տնօրեն Ասլան Ռուբաևը նշել է, որ ուրախ է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան լուրը հերքվել է:
«Ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից և մտերիմներից, ինչպես նաև Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներից», – գրել է Ռուբաևին իր ֆեյսբուքյան էջում:
Քաղաքագետը նշել է, որ Բերդիմուհամեդովի մահվան լուրն իրեն հայտնել են Աշխաբադի գործարար շրջանի աղբյուրները, որոնք էլ ավելի ուշ հերքել են այն: