Ջոկովիչը շարունակում է հետապնդել Ֆեդերերին. ATP վարկանշային աղյուսակը
ATP-ն հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային աղյուսակի նոր տարբերակը։ Այն շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։ Սերբ Նովակ Ջոկովիչը հետապնդում է շվեյցարացուն՝ նրանից հետ մնալով ընդամենը 75 միավորով։
Ինչպես և անցած շաբաթ, իսպանացի Ռաֆայել Նադալը երրորդն է։ Լավագույն տասնայկում տեղի է ունեցել երկու փոփոխություն․ Յանկո Տիպսարևիչն ու Խուան Մարտին դել Պոտրոսն փոխվել են տեղերով՝ զբաղեցնելով համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղերը։ Լավագույն տասնայակում է հայտնվել ամերիկացի Ջոն Իզները։
N |
Թենիսիստ (երկիր) |
միավոր |
1 (1) |
Ռոջեր ֆեդերեր (Շվեյցարիա) | 11345 |
2 (2) |
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) | 11270 |
3 (3) |
Ռաֆայել Նադալ (Իսպանիա) | 8895 |
4 (4) |
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) | 8200 |
5 (5) |
Դավիթ Ֆերրեր (Իսպանիա) | 5455 |
6 (6) |
Ժո-Ուիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) | 4880 |
7 (7) |
Թոմաշ Բերդիխ (Չեխիա) | 4425 |
8 (9) |
Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) | 3320 |
9 (8) |
Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) | 3305 |
10 (11) |
Ջոն Իզներ (ԱՄՆ) | 2890 |
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը