Բաժիններ՝

Անհասկանալի ուժային կուտակում Իջևանում

Ijevan

168.am-ն արդեն իսկ տեղեկացրել էր, որ իջևանյան հայտնի դեպքերի ժամանակ անցանկալի զարգացումներից հետո Երևանից Իջևան ոստիկանության ներքին զորքերի մեծաքանակ ծառայողներ են տարվել։

Մեր տեղեկություններով՝ շուրջ 1000 ծառայողներն Իջևան էին տեղափոխվել Երևանի քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներով։

Քաղաքապետարանում, սակայն, չգիտեին՝ ինչ ավտոբուսներ են տրամադրվել և ինչ նպատակով, և արդյո՞ք դրանք քաղաքի երթուղիները սպասարկող գծերից են հանվել։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակը պատասխան ստանալու համար խնդրեց հարցում ուղարկել։ Պատասխանը լինելուն պես կհրապարակենք։

Ըստ մեր աղբյուրի, որը չէր հասկանում՝ ինչն է իշխանություններին հատկապես անհանգստացրել Իջևանի դեպքերի ընթացքում, վարչապետի ծննդավայր են ուղարկվել հսկայաքանակ ոստիկաններ, ԱԱԾ «Ալֆա» հատուկջոկատայիններ։

«Ինչո՞ւ է գործի դրվում այսպիսի ռեպրեսիվ միջոց մի հարցի համար, որը կարող էր ընդամենը լուծվել Կառավարություն-մարզպետ խողովակով»,- տարակուսած էր մեր աղբյուրը։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս