«Մեզ անհրաժեշտ է վաճառել մեր նավթը». Մոհամադ Ջավադ Զարիֆ

Իրանին անհրաժեշտ չէդուրս գալ միջուկային գործարքից, բայց դրա կատարման աստիճանը կփոփոխակվի՝ կախված գործընկերների գործողություններից: ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք անհրաժեշտություն չունենք դուրս գալու ԳՀՀՊ-ից (Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից),- ասել է նա:- ԳՀՀՊ-ն ունի վեճերի լուծման մեխանիզմ, որը մենք գործի ենք դրել որոշ ժամանակ առաջ»: «Կախված այն բանից, թե մյուս կողմը որքան է այն կատարում, մենք կկարողանանք ինքներս կա՛մ նավազեցնել, կա՛մ էլ մեծանցնել դրա կատարման աստիճանը»,- պարզաբանել է Իարնի նախարարը: Նա նաեւ հայտարարել է, որ եվրոպացիները պետք է Իրանի համար ապահովեն ազատ առեւտուր վարելու հնարավորությունը՝ միջուկային գործարքի պահպանման համար:

«Մենք ակնկալում ենք, որ նրանք կկատարեն Իրանի եւ մյուս երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների նորմալացման պարտավորությունները,- ասել է նա:-Մեզ անհրաժեշտ է վաճառել մեր նավթը: Մենք գործարարություն ենք վարում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, բայց դա բավական չէ: Եվրոպացիները համաձայնագրի մի մասն են, ինչպես երկրների եվրոպական եռյակն, այնպես էլ ամբողջ Եվրամիությունը. նրանք պետք է կատարեն իրենց խոստումները:

 

Տեսանյութեր

Լրահոս