Բաժիններ՝

Ամերիկյան կործանիչը վթարային վայրէջք է կատարել Լեհաստանում. RMF

Ամերիկյան F-15 կործանիչը հուլիսի 17-ին վթարային վայրէջք է կատարել Վելկոպոսլսկի վոյեվոդության ռազմական օդաթռիչքարանում: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի RMF ռադիոկայանը:

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Վայրէջքի պատճառ է դարձել ինքնաթիռի շարժիչի խափանումը:

Բաց աղբյուրների տվյալներով՝ Rapid Forge զորավարժություններին մասնակցելու համար հուլիսի 16-ին այդ ավիաբազա են ժամանել ամերիկյան F-35, F-15 կործանիչներ, ինչպես նաեւ լցավորիչ ինքնաթիռներ եւ Super Hercules փոխադրական ինքնաթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս