Աֆղանստանում մի քանի անձինք հարձակվել են հյուրանոցի վրա
Աֆղանստանի արևմտյան Քալայի-Նաու քաղաքում մի քանի անձինք հարձակվել են հյուրանոցի վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ անվտանգության աշխատակիցները դիմադրություն են ցույց տալիս հարձակում գործած անձանց: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: