Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակը հուլիսի 15-ին միառժամանակ կանջատվի

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 18:00-20:00 պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով երկու ժամով անջատվելու է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի գազամատակարարումը: Այս մասին հիմնադրամը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հուշահամալիրի շրջակա տարածք մարդկանց մուտքն արգելվելու է: Հայցում ենք ձեր ներողամտությունն ու ըմբռնումը»,- ասվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրինության գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031