Բաժիններ՝

Յուվենտուսը Լյորենտեի համար առաջարկել է 16 մլն եվրո

Թուրինի «Յուվենտուսը», որ շարունակում է բարձրակարգ հարձակվող փնտրել, հայացքն ուղղել է դեպի Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն:

Ինչպես հայտնում է Tuttosport-ը՝ 27-ամյա իսպանացին դարձել է թուրինցիների գլխավոր տրանսֆերային նպատակը այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը դժվար թե լքի ներկայիս ակումբը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ իտալացիները բասկոնյան թիմի խաղացողի համար առաջարկել են 16 մլն եվրո, մինչդեռ «Ատլետիկի» ղեկավարները իրենց հարձակվողին գնահատում են 22 մլն:

Նշենք, որ Լյորտենտեն Իսպանիայի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում դարձել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս