Բաժիններ՝

Իրանում հայտարարել են, որ Ջիբրալթարում լցանավի կալանումն առանց պատասխանի չի մնա

Թեհրանն առանց պատասխանի չի թողնի Ջիբրալթարի (Պիրենեյան թերակղզու ափին Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք) իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանման հետ կապված միջադեպը: Հուլիսի 9-ին այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին:

«Իրանական լցանավի կալանումն առանց պատասխանի չի մնա, որը մենք կտանք անհրաժեշտ տեղում եւ անհրաժեշտ ժամանակ»,- մեջբերում է Tasnim գործակալությունը Բաղերիին: Նրա խոսքով՝ «այսօր թշնամիները ձգտում են Իրանին վախեցնել հոգեբանական ճնշմամբ, եւ այդ պայմաններում երկրի զնված ուժերը պատասխանատվություն են կրում պետության անվտանգության եւ հզորության պահպանման համար»:

Հուլիսի 8-ին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին Ջիբրալթարի իշխանությունների կողմից Grace 1 լցանավի կալանումը որակել է «ծովահենութայն ակտ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս